Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը մեր ժողովրդից շատ բան է գողացել։ Հիմա էլ ցանկանում է գողանալ մեր օրը
Քաղաքական
11:04 20/12/2024
Հայաստան

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը մեր ժողովրդից շատ բան է գողացել։ Հիմա էլ ցանկանում է գողանալ մեր օրը

ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը  շնորհավորական խոսք է հրապարակել անվտանգության մարմինների աշխատակցի օրվա առթիվ։

«Ազգային անվտանգության ծառայության գործող և պահեստազորի սիրելի գործընկերներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր մասնագիտական տոնի՝ անվտանգության մարմինների աշխատակցի օրվա առիթով։

Այս իշխանությունը մեր ժողովրդից շատ բան է գողացել։ Հիմա էլ ցանկանում է գողանալ մեր օրը՝ Դեկտեմբերի 20-ը։ Սակայն ի՞նչ տարբերություն, թե օրացույցի մեջ որ օրը կլինի կարմիրով նշված։

Միևնույն է՝ մենք հենց այսօր ենք նշելու մեր մասնագիտական տոնը՝ լինելով վստահ, որ անվտանգության մարմինների հայ աշխատակիցը եղել և շարունակելու է մնալ մեր երկրի բարեկեցության և զարգացման ամենակարևոր գործոններից մեկը։

Շնորհավոր, հարգելի գործընկերներ։ Մաղթում եմ անվտանգ և արդյունավետ ծառայություն»,-ասված է Վանեցյանի շնորհավորական խոսքում։

Placeholder
Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը մեր ժողովրդից շատ բան է գողացել։ Հիմա էլ ցանկանում է գողանալ մեր օրը