Թուրքիան դուրս է մնացել աշխարհի ամենաբարձրահասակ բնակչություն ունեցող երկրների ցանկից, թեև աշխարհի ամենաբարձր տղամարդն ու կինն այնտեղ են ապրում
Տարածաշրջան
18:41 20/12/2024
Տարածաշրջան

Թուրքիան դուրս է մնացել աշխարհի ամենաբարձրահասակ բնակչություն ունեցող երկրների ցանկից, թեև աշխարհի ամենաբարձր տղամարդն ու կինն այնտեղ են ապրում

Օքսֆորդի համալսարանը հրապարակել է երկրների ցանկ, որտեղ ամենայն հավանականությամբ ապրում են ամենաբարձրահասակ տղամարդիկ և կանայք:

Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ թուրքական մամուլում պարզ ցանկի նկատմամբ հակակրանք է ձևավորվել, քանի որ նշվում է, որ աշխարհի ամենաբարձր տղամարդն ու կինը Թուրքիայում են ապրում, սակայն Թուրքիան ցանկում չկա:

Ըստ Օքսֆորդի՝ ամենաբարձրահասակ տղամարդիկ ապրում են Նիդերլանդներում, այնտեղ տղամարդկանց միջին հասակը հասնում է ավելի քան 181 սմ-ի:

Կանանց միջին հասակի բարձրության տեսանկյունից առաջատարը Լատվիան է. այն հասնում է 169.80 սմ-ի:

Նշվում է, որ աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդը Սուլթան Քյոսենն է (2.60սմ), իսկ կինը Ռումեյսա Գելգին (2.15սմ): Նրանք երկուսն էլ բնակվում են Թուրքիայում:

Placeholder
Թուրքիան դուրս է մնացել աշխարհի ամենաբարձրահասակ բնակչություն ունեցող երկրների ցանկից, թեև աշխարհի ամենաբարձր տղամարդն ու կինն այնտեղ են ապրում