«Հրապարակ». Իշխանական թիմում սոդոմ-գոմոր է
Օրվա մամուլ
08:51 20/12/2024
Հայաստան

«Հրապարակ». Իշխանական թիմում սոդոմ-գոմոր է

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանական թիմում սոդոմ-գոմոր է, խմբավորումների են բաժանվել, իրար դեմ դուրս եկել, ինքնաոչնչացման գործընթաց է սկսվել։ Մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանն է թիմը մաքրում անհնազանդներից, կուսակիցներին իրար դեմ հանում` «ինքնաքննադատության» հայտնի նիստերով, որոշ պատգամավորների գաղտնի հանձնարարում է մյուսների կոռուպցիոն գործունեության մասին բարձրաձայնել:

Մյուս կողմից՝ սորոսական թևն է աննախադեպ ակտիվացել, և պահանջում են Փաշինյանից` թիմից վռնդել բոլոր այն ՔՊ-ականներին, որոնք կուսակցության ակտիվի նիստերին խոսում են կոռուպցիայի մասին, մեղադրանքներ են հնչեցնում յուրայինների հասցեին` թիմին վնասելով։

Մեզ պատմեցին, որ Հերիքնազ Տիգրանյանը, Մարիա Կարապետյանը, Թագուհի Ղազարյանը, Սարգիս Խանդանյանը և այլք, կազմակերպված առաջ են տանում այն գիծը, որ ովքեր թիմում կոռուպցիայի ու կոռուպցիոներների մասին են խոսում, հենց նրանք էլ մամուլին արտահոսքեր են կազմակերպել ու դավաճան են` պետք է հեռացվեն կուսակցությունից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Հրապարակ». Իշխանական թիմում սոդոմ-գոմոր է