«Հրապարակ». Աղազարյանի փաստաբանը  պատրաստվում է հաղորդում ներկայացնել դատախազություն
Օրվա մամուլ
09:03 21/12/2024
Հայաստան

«Հրապարակ». Աղազարյանի փաստաբանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել դատախազություն

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել դատախազություն` Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի և ՊԵԿ նախկին ղեկավար Ռուստամ Բադասյանի մասին՝ շորթում իրականացնելու մեղադրանքով։ Դեռ հոկտեմբերի վերջին դատախազությունը հայտնեց, որ վարույթ է նախաձեռնվել ԱԺ լսումների ժամանակ Քյարամյանի հնչեցրած հայտարարության մասով, թե իրեն միջնորդել են Աղազարյանի ավտոներկրող որդու նկատմամբ հարուցված քրգործի հետ կապված:

Աղազարյանը հերքել էր դա՝ պահանջելով միջնորդների անունները հրապարակել։ Լսումներից 2 շաբաթ անց վարույթ հարուցվեց` Ճարոյանի դիմումի հիման վրա, սակայն այդ գործով որևէ տեղաշարժ չկա` ո՛չ պատգամավորին է մեղադրանք առաջադրվել՝ հովանավորչության համար, ո՛չ ՔԿ նախկին ղեկավարին՝ սուտ մատնության: Մինչդեռ, եթե Աղազարյանի գործողություններում հանցակազմ լիներ, կհարուցվեր, որ Նիկոլ Փաշինյանի իղձը կատարվեր, և մանդատը խլելու գործընթացն ավարտին հասցվեր: Իսկ դա նշանակում է, որ այն հայտարարությունները, թե Քյարամյանն ու Բադասյանը կալանքն օգտագործում են որպես ճնշման միջոց, որ ավտոներկրողները հրաժարվեն ԱԱՀ-ից, որը պետք է վերադարձնեին նրանց, հիմնավոր էին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Հրապարակ». Աղազարյանի փաստաբանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել դատախազություն