Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Օրվա մամուլ
20:21 21/12/2024
Աշխարհ

Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN

Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս մասին գրում է CNN-ը։

Հիշեցնենք, որ 50-ամյա սաուդցի տղամարդը BMW մակնիշի մեքենայոց մխրճվել է տոնավաճառի տարածքում գտնվող մարդկանց մեջ։ Վերջին տվյալների համաձայն, զոհվել է 5 մարդ, այդ թվում իննամյա մի երեխա, 200 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։

«Ուրբաթը դարձավ սև օր Մագդեբուրգի համար։ Քաղաքային իշխանությունները խորապես ցնցված են մեքենայով հարձակման դեպքից, որի հետևանքով առնվազն հինգ մարդ զոհվել է, ավելի քան 200-ը՝ վիրավորվել։  Քաղաքի վարչակազմում անցյալ գիշեր ոչ ոք լավ չի քնել։ Մագդեբուրգ քաղաքը ծանր որոշում է կայացրել. փակել իր Սուրբ Ծննդյան  տոնավաճառը»,-մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքային իշխանության ներկայացուցիչը։

Placeholder
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN