Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Քաղաքական
20:55 22/12/2024
Աշխարհ

Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում

Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ ռազմածովային ուժերի F/A-18 կործանիչը։ Եմենի Ալ Մասիրահ հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտնել է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Յահյա Սարիան։.

«Գործողության ընթացքում F/A-18 ինքնաթիռ է խոցվել, երբ կործանիչները փորձում էին հետ մղել հարձակումը (ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրի վրա)»,- ասել է նա։

Ըստ բանախոսի, հութիները հետ են մղել Եմենի վրա ԱՄՆ-ի և բրիտանական ուժերի հարձակումը ՝ հարձակվելով Կարմիր ծովում «Հարի Թրումեն» ավիակրի վրա։ Ինչպես պարզաբանել է նա, գործողությանը մասնակցել է ութ թևավոր հրթիռ և 17 անօդաչու թռչող սարք։

Սարիան նշել է, որ ռազմական ինքնաթիռների մեծ մասը լքել է Եմենի օդային տարածքը և շարժվել դեպի Կարմիր ծովի չեզոք ջրեր՝ փորձելով հետ մղել ավիակիրի վրա հարձակումը։

««Հարի Թրումեն» ավիակիրը խոցվելուց հետո հետ է քաշվել իր դիրքերից»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, հավելել է նա։

Կիրակի ավելի վաղ Associated Press-ը, հղում անելով ԱՄՆ կենտրոնական հրամանատարությանը, հայտնել էր, որ կործանիչը սխալմամբ խոցվել է դաշնակցի կրակից։

Պենտագոնի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի հարվածները Սանայում ուղղված են եղել հութիների հրթիռների պահեստին և օպերատիվ կենտրոնին:

Placeholder
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում