Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Առողջություն
15:46 22/12/2024
Հայաստան

Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի

Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած

«Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել 5 քաղաքացի`  2-ը` Հարթագյուղ եւ  3-ը` Ծաղկաբեր համայնքներից:
Ըստ փոխանցված տեղեկատվության`  թունավորվել են մարզկենտրոնի արագ սննդի կետերից մեկում սնվելու հետեւանքով:

Անմիջապես ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, վերցվել են համապատասխան նմուշառումներ:
Տուժածների վիճակը այս պահի դրությամբ գնահատվում է միջին ծանրության, շարունակում են ստանալ ստացիոնար բուժում»:

Placeholder
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի