Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Առողջություն
10:32 23/12/2024
Հայաստան

Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ

Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն ճառագայթների` վիտամին D-ն չի սինթեզվում:

«Սակայն արևի ճառագայթների ուղղակի ազդեցությունը խիստ բացասական կարող է լինել վաղ տարիքի երեխաների համար (մասնավորապես մինչև 6 ամսական), քանի որ կա այրվածքի և մաշկի քաղցկեղի (մելանոմա) զարգացման վտանգ։ Ուստի,  կարևոր է, որ այդ տարիքի երեխաները վիտամին D-ն ընդունեն սննդի և հավելվումների միջոցով»,-նշում է մանկաբույժ Լիլիթ Ավետիսյանը։

Մասնագետը  նշում է, որ վիտամին D-ի անբավարարությունը և/կամ կալցիումի անբավարարությունը երեխաների մոտ կարող է հանգեցնել ռախիտ հիվանդության:

Ռախիտի կանխարգելման նպատակով  բոլոր երեխաները, սկսած ծննդից մինչև 12 ամսականը, անկախ նրանց սնուցման եղանակից, պետք է ստանան վիտամին D-ի օրական 1 կաթիլ (400-500ՄՄ):

Մանկաբույժը նշում է, որ փոքր կամ վաղ փակվող գաղտունը վիտամին Դ-ի նշանակման հակացուցում ՉԷ:
Հիշե՛ք, որ վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը, ուստի երեխայի անվտանգությունն ապահովելու համար.
. Վիտամին D-ի կաթիլներն անմիջապես մի՛ լցրեք բերանի խոռոչ, սկզբում կաթիլները լցրե՛ք գդալի մեջ և գդալով տվե՛ք երեխային,
. Վիտամին D-ի տարրան պահե՛ք երեխաների համար անհասանելի վայրում,
. կամայական սկզբունքով մի՛ փոփոխեք կանխարգելիչ դեղաչափը:
Վիտամին D-ն բուժական նպատակով տրվում է միայն բժշկի ցուցմամբ և նշանակմամբ:

Placeholder
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ