«Ժողովուրդ». ՔՊ-ականները լծվել են Գյումրու արտահերթ ընտրություններում հաղթանակ ապահովելու գործին
Օրվա մամուլ
09:03 24/12/2024
Հայաստան

«Ժողովուրդ». ՔՊ-ականները լծվել են Գյումրու արտահերթ ընտրություններում հաղթանակ ապահովելու գործին

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՔՊ-ականները լծվել են Գյումրու արտահերթ ընտրություններում հաղթանակ ապահովելու գործին:

Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները, ըստ սահմանված ժամկետների, կանցկացվեն մարտի 30-ին:

Իշխանականները դեկտեմբերի 8-10-ն անցկացված primaries-ից (ներկուսակցական ընտրություններ) հետո անցել են իրենց օգտին ձայներ հավաքելու «սուրբ» գործին: ՔՊ-ական պատգամավորները և տեղի ակտիվը պարբերաբար հանդիպումներ են ունենում գյումրեցիների հետ, նրանց խնդիրներով հետաքրքրվում ու փորձում են, ձայն կորզելու նպատակով, սիրաշահել նրանց:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին ասել է, որ Գյումրիում հաղթելը կենաց-մահու խնդիր է, ու յուրաքանչյուր ոք պետք է իր ներդրումն ունենա հաղթանակի գործում:

Իշխանականներից ոմանք ակնարկել են, որ Գյումրիում իրենց վարկանիշը ցածր է, ինչը ապացուցեց նաև  նախնական ընտրություններում անկուսակցական, ՔՊ-ի հետ կապ չունեցող Սարիկ Մինասյանի հաղթանակը, սակայն հրահանգվել է ողջ ռեսուրսը գործի դնել:

ՔՊ-ում հույսը դրել են Սարիկ Մինասյանի վրա, որը վերջերս ՔՊ-ին անդամակցելու դիմում է գրել և համայնքապետի ընտրությունների ժամանակ էլ գլխավորելու է ցուցակը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Ժողովուրդ». ՔՊ-ականները լծվել են Գյումրու արտահերթ ընտրություններում հաղթանակ ապահովելու գործին