Եկեք ինքներս մեզ չխաբենք․ Միխեիլ Սաակաշվիլի
Քաղաքական
18:47 24/12/2024
Տարածաշրջան

Եկեք ինքներս մեզ չխաբենք․ Միխեիլ Սաակաշվիլի

Վրաստանի ազատազրկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով, «Վրացական երազանք»-ի առաջնորդները հասկանում են միայն «մահակի լեզուն»։

«Ալիք մեդիա»-ի  փոխանցմամբ՝ Իշխանությանն ուղղված նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և ընդդիմության կոչերն, ըստ նախկին նախագահի, արդարացված չեն․ պետք է խոսել «քաղաքական մահակի լեզվով»։

«Եկեք ինքներս մեզ չխաբենք. մենք գործ ունենք մի հանցավոր բանդայի հետ, որը հասկանում է միայն մեկ լեզու…դա մահակի լեզուն է», -դեկտեմբերի 24-ի դատական ​​նիստում ասել է Սաակաշվիլին։

Սաակաշվիլին Թբիլիսիի քաղաքային դատարանում անցկացված հերթական նիստին, ինչպես և նախորդ նիստերին, հեռավար կարգով է մասնակցել: Նա գտնվում է «Վիվամեդ» կլինիկայում։

Placeholder
Եկեք ինքներս մեզ չխաբենք․ Միխեիլ Սաակաշվիլի