Ալիևը ՌԴ-ից վերադառնում է Բաքու
Քաղաքական
12:39 25/12/2024
Աշխարհ

Ալիևը ՌԴ-ից վերադառնում է Բաքու

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանից վերադառնում է Բաքու՝ կապված Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ տեղի ունեցած Բաքու-Գրոզնի չվերթի «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությանը պատկանող J2 8243 օդանավի ավիավթարի հետ։ Ռիա նովոստիին հայտնել է  ադրբեջանական պաշտոնական աղբյուրը։

«Ողբերգության հետ կապված՝ Ադրբեջանի նախագահը վերադառնում է Բաքու»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ալիևն  այսօր Սանկտ Պետերբուրգում պետք է մասնակցեր ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 25-ի առավոտյան Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մոտ։ Լրատվամիջոցների նախնական տեղեկություններով, պատճառը ինքնաթիռի բախումն է թռչունների երամին։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ շտաբի տվյալներով, 25 մարդ ողջ է մնացել, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։
 

Placeholder
Ալիևը ՌԴ-ից վերադառնում է Բաքու