Կործանվել է Բաքու-Գրոզնի չվերթի օդանավը. Ի՞նչ է հայտնի այս պահին
Աշխարհում
11:40 25/12/2024
Աշխարհ

Կործանվել է Բաքու-Գրոզնի չվերթի օդանավը. Ի՞նչ է հայտնի այս պահին

Այսօր առավոտյան կործանվել է Բաքու-Գրոզնի չվերթի «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությանը պատկանող J2 8243 օդանավը։ Այն կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքի օդանավակայանում։

«Ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից Գրոզնի, մինչ կործանվելը պտտվում էր Ղազախստանի Ակտաու քաղաքի օդանավակայանի վրայով։ Անձնակազմը նախապես խնդրել էր վթարային վայրէջք կատարել և սպասում էր թույլտվության», - նշել են ԶԼՄ-ները։

Ինքնաթիռը 11 տարեկան է՝ արտադրված 2013 թվականին։

Օդանավում, ըստ տարածված տեղեկությունների, եղել է 67 ուղևոր ու անձնակազմի ևս 5 անդամ։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ,  վեց մարդ փրկվել է:

Placeholder
Կործանվել է Բաքու-Գրոզնի չվերթի օդանավը. Ի՞նչ է հայտնի այս պահին