Էրդողան. Սիրիայում ահաբեկիչները կա՛մ վայր կդնեն զենքերը, կա՛մ կթաղվեն
Քաղաքական
16:01 25/12/2024
Աշխարհ

Էրդողան. Սիրիայում ահաբեկիչները կա՛մ վայր կդնեն զենքերը, կա՛մ կթաղվեն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է վերջ դնել Սիրիայում ահաբեկչական անջատողական կազմակերպությունների գործունեությանը, որոնք կամ պետք է վայր դնեն զենքերը, կամ կոչնչացվեն։

«Մենք վճռական ենք ջախջախելու Սիրիայում ահաբեկչական կազմակերպություններին, հատկապես ԻՊ-ին և Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (արգելված է Թուրքիայում), որոնք սպառնում են մեր երկու երկրների գոյատևմանը։

Այս անջատողական հանցագործները կա՛մ իրենք հրաժեշտ կտան իրենց զենքին, կա՛մ էլ նրանց հետ կթաղվեն սիրիական հողում։ Մենք վերացնում ենք ահաբեկչական կազմակերպությունը, որը փորձում է արյան պատ կառուցել մեր և մեր քուրդ եղբայրների միջև»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցությունում ունեցած ելույթի ժամանակ ասել է Էրդողանը։

Նա նշել է, որ Սիրիայում ահաբեկչական խմբավորումները «վտանգի աղբյուր են Սիրիայի, ինչպես նաև Իրաքի և Թուրքիայի համար»։ «ՆԱՏՕ-ի միակ անդամը, որը կռվում է նրանց դեմ, դա Թուրքիան է, և այս հարցում չի հաժողվի մեզ սահմանափակվել:

Մեր միակ նպատակն է ապահովել խաղաղություն, հանգստություն և կայունություն մեր տարածաշրջանի յուրաքանչյուր կետում՝ սկսած Սիրիայից։ Մյուսների համար Սիրիայի անվտանգությունն ու խաղաղությունը կարող է երկրորդ տեղում լինել: Մենք չենք կարող մեզ թույլ տալ այդպես մտածել, քանի որ մենք նրա հետ 900 կմ սահման ունենք»,-ասել է Էրդողանը։

Անդրադառնալով Թուրքիայում սիրիացի փախստականների խնդրին, նա նշել է, որ իր երկիրը «կօգնի նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ», բայց «ոչ մեկին ուժով չի ուղարկի»։

Placeholder
Էրդողան. Սիրիայում ահաբեկիչները կա՛մ վայր կդնեն զենքերը, կա՛մ կթաղվեն