Որոնք են արգանդի արտանկմնա պատճառները.  Մանրամասնում է գինեկոլոգը
Առողջություն
13:53 25/12/2024
Հայաստան

Որոնք են արգանդի արտանկմնա պատճառները. Մանրամասնում է գինեկոլոգը

Արգանդի արտանկման դեպքում արգանդը մասամբ կամ ամբողջությամբ դուրս է գալիս սեռական ուղիների միջոցով:  Մանկաբարձ-գինեկոլոգ Արսեն Սարգսյանի խոսքով, այս երևույթի պատճառներից են.

.սեռական օրգանների զարգացման անոմալիաները
. կոնքի հատակի մկանների վնասվածքը
. կոնքի հատակի մկանների նյարդավորման խանգարումը
. բազմակի ծննդաբերությունները, հատկապես բազմապտուղ հղիության կամ խոշոր պտղի պայմաններում և այլն։

 Գանգատները կարող են արտահայտվել օտար մարմնի զգացումից սեռական ճեղքում մինչև ուժեղ ցավ, որը տարածվում է նաև սրբոսկրի և գոտկատեղի հատված, դժվարամիզություն կամ հաճախամիզություն, արյունոտ արտադրություն սեռական ճեղքից:

«Խնդիրների դեպքում այցելեք մասնագետի և հետազոտվեք:  Հիշեք՝ Վաղ ախտորոշումը թույլ կտա կնոջն ազատվել վերոնշված ախտանիշներից, պահպանելով կնոջ արգանդն և սեռական օրգանների նորմալ անատոմիան»,-գրել է բժիշկը։

Placeholder
Որոնք են արգանդի արտանկմնա պատճառները. Մանրամասնում է գինեկոլոգը