Մի չինովնիկի մայրը թքում է ու մեջտեղի մատ ցույց տալիս, մյուսի հայրը հասարակ ժողովրդին համբալ ասում... ..բայց պատիժը կրում է էն գլխավոր չինովնիկի ուղղությամբ խնձոր նետած խեղճը
Հասարակություն
09:53 27/12/2024
Հայաստան

Մի չինովնիկի մայրը թքում է ու մեջտեղի մատ ցույց տալիս, մյուսի հայրը հասարակ ժողովրդին համբալ ասում... ..բայց պատիժը կրում է էն գլխավոր չինովնիկի ուղղությամբ խնձոր նետած խեղճը

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր՝ «Կարմիր գծերի» հետ կապված հայտարարությանը, որ «պիտի 500․000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կայնի ստեղ, ամեն իրա գեղի «Opel»-ով․․.»։

««Չրերի» Տիկո' արմատներով «ուրդու՞ց» եք։

Հաշվի առնելով այն փաստը, որ Երևանը «շինծու» քաղաք է և նրա բնակիչների մեծ մասը ժամանակին գյուղերից են բերվել քաղաք, հետաքրքիր է իմանալ, թե 9% ընտրողների շնորհիվ  Երևանի քաղաքապետ դարձած «չրերի» Տիկոյի հայրը, ով «Օպել» քշող գյուղացիներին համբալ է անվանում ի՞նչ ծագում ունի` ո՞ր գյուղից են նրա նախնիները Երևան եկել...

Գրեթե համոզված եմ, որ «Օպել» քշող գյուղացիներից զզվող և վերջերս ծեծ կերած Տիգրանի հայրը գյուղական արմատներ ունի...

Ինչ վերաբերում է «չրերի» Տիկոյի ներողությանը, ապա լավ կլիներ ոչինչ չասեր ու իր այս ոճի "извини"-ն էլ իրան պահեր... Թե բա խցանումներից ու լրագրողից նեղվել է հայրս... Իյա, լու՞րջ... Բա տասնյակ հազարավոր վարորդներ ինչպե՞ս են դիմանում այդ նույն խցանումներին կամ եթե հայրդ նյարդայնանում է լրագրողների հարցերից թող չպատասխանի...Ո՞վ էլ պարտադրել հորդ այդ լկտի ու ցինիկ մտքերը արտաբերել...

Ի դեպ, հորդ ասա, որ ձեր «արիստոկրատ» անցյալը չմոռանա...»,- գրել է Համբարյանը։ 

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. 

«Իմ կարծիքով, եթե երևանցին, գյուղացին, քաղաքացին ունեն ինքնասիրություն, ապա Ավինյանը կա‘մ հրապարակայնորեն պետք է հրաժարվի իր հորից, կա‘մ քաղաքապետի պաշտոնից...»։

«Դոգմա» խմբի  վոկալիստ Զառա Գևորգյանը գրել է. 

«Մի չինովնիկի մայրը թքում է մարդկանց վրա ու մեջտեղի մատ ցույց տալիս, մյուսի հայրը հասարակ ժողովրդին համբալ է ասում... երկուսի որդիներն իրենց գործունեությամբ նույնությամբ արտատպում են նման ծնողներից ստացած դաստիարակությունը...

..բայց պատիժը կրում է էն գլխավոր չինովնիկի ուղղությամբ խնձոր նետած խեղճը...

Գիտե՞ք` ինչու... Որովհետև, այո, իշխանավորի ընկալումներում ոչինչ չի փոխվել` իրենց համար դուք ընդամենն իրենց ճոխ կեցությունը ձեր գրպանից սպասարկող համբալ եք, որը լուռ տանում է վզին դրած ավելացող պետհարկերի ու ծախսերի լուծը...

Շնորհակալություն ասեք այս մարդուն, որ, ի տարբերություն իր որդու, առանց ձեռնածության ասում է այն, ինչ անկեղծ մտածում են ձեր մասին...»։

 

 

 

Placeholder
Մի չինովնիկի մայրը թքում է ու մեջտեղի մատ ցույց տալիս, մյուսի հայրը հասարակ ժողովրդին համբալ ասում... ..բայց պատիժը կրում է էն գլխավոր չինովնիկի ուղղությամբ խնձոր նետած խեղճը