Լույս է տեսել  «Ստարտափ էկոհամակարգի զարգացման միտումները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով
Տնտեսություն
10:07 27/12/2024
Հայաստան

Լույս է տեսել «Ստարտափ էկոհամակարգի զարգացման միտումները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով

Տնտեսագետ Սուրեն Պարսյանըն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է.

«Լույս է տեսել ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտական խմբի «Ստարտափ էկոհամակարգի զարգացման միտումները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով ամբողջական աշխատանքը, որի շրջանակում ներկայացվել են ստարտափ էկոհամակարգի վերաբերյալ օրենսդրությունը, կառուցվածքի տարրերը, միջազգային և տեղական փորձն ու վիճակագրությունը, միաժամանակ բացահայտվել են էկոհամակարգի զարգացման հիմնական խոչընդոտները և առաջարկվել են օրենսդրական և հայեցակարգային լուծումներ։

Հեղինակները`  Սուրեն Պարսյանը, Ֆրիդա Բահարյանը, Զառա Մելքումյանը, Մերի Հովսեփյանը, Սողոմոն Միրզոյանը, Սամվել Նազարյանը և Դավիթ Մինասյանը, մշակել են ստարտափ էկոհամակարգը կարգավորող օրենսդրական բարեփոխումների փաթեթ, հիմնավորել և ձևակերպել են ոլորտի զարգացումը ապահովող հայեցակարգային մոտեցումներ, որոնք կարող են տեսական և գործնական նշանակություն ունենալ ուսանողների, դասախոսների, ոլորտի քաղաքականությունը մշակող և կիրառող պետական մարմիների, ՏՏ ոլորտի մասնագետների, գործարարների, ներդրողների և ոլորտով հետաքրքրվող այլ անձանց համար»։

Աշխատանքի հղումը՝ այստեղ:
 

Placeholder
Լույս է տեսել «Ստարտափ էկոհամակարգի զարգացման միտումները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով