«Հրապարակ». ՔՊ-ում շունչները պահած սպասում են, թե ում «դատաստանն» է տեսնելու Փաշինյանը
Օրվա մամուլ
08:49 27/12/2024
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ-ում շունչները պահած սպասում են, թե ում «դատաստանն» է տեսնելու Փաշինյանը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հովիկ Աղազարյանի կնոջ մահը իշխող թիմում լյուստրացիա է իրականացրել․ իրենց երկարամյա գործընկերոջը ցավակցելու էր գնացել մի քանի պատգամավոր, իսկ տասնյակից ավելի պատգամավորներ էլ զանգել են Աղազարյանին և հեռախոսով ցավակցել ու ներողություն խնդրել, որ ստեղծված իրավիճակում չեն կարող նրա կողքին լինել։ Այսինքն՝ Փաշինյանը կարող է պատժել հոգեհանգստի գնացած մարդկանց:

ՔՊ-ի ժանդարմների խումբն էլ նստել է Փաշինյանի ականջին, թե քո հրահանգը չկատարողներին պետք է պատժել, և հիմա ՔՊ-ում շունչները պահած սպասում են, թե ում «դատաստանն» է տեսնելու մարդկային որակները կորցրած առաջնորդը` ում է sms ուղարկելու։

Հիշեցնենք, որ ՔՊ վերնախավից ոչ մեկը չէր մասնակցել հոգեհանգստին: Գնացել էին միայն Անդրանիկ Քոչարյանը, Լուսինե Բադալյանը, Արմեն Խաչատրյանը, Բաբկեն Թունյանը, Հակոբ Ասլանյանն ու նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը: Մասնակցել են նաև միջին կալիբրի ՔՊ-ական չինովնիկներ ու շարքային կուսակցականներ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder
«Հրապարակ». ՔՊ-ում շունչները պահած սպասում են, թե ում «դատաստանն» է տեսնելու Փաշինյանը