2024 թ․-ին Հայաստանում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 14 դեպք, ՀՀ ԱՆ
Առողջություն
18:11 27/12/2024
Հայաստան

2024 թ․-ին Հայաստանում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 14 դեպք, ՀՀ ԱՆ

2024 թ.-ի` հունվարից-դեկտեմբերի 25, ընթացքում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ընդհանուր թվով 2670 դեպք, որից 744-ը 0-18 տարեկանների շրջանում: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառությունից։

ԱՆ-ի փոխանցմամբ՝ 2024 թվականին արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 14 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4.4 անգամ։

«Ինչպես ողջ աշխարհում, ՀՀ-ում շարունակում է շրջանառվել «Օմիկրոն» ենթատեսակը:
Հարկ է նշել, որ կորոնավիրուսային հիվանդության կլինիկական դրսևորումները կարող են լինել թեթևից մինչև ծանր ընթացքով: Սակայն առավել շատ հիվանդութուն կարող է ընթանալ անախտանիշ, որի պարագայում պացիենտի մոտ հիվանդությունը հայտնաբերվում է պատահական:
 
Թեստի դրական նշանից հետո, «Քովիդ 19» պացիենտների վարման միջազգային մոտեցումներին համապատասխան, պետք է մեկուսանալ։ Միջավայր կարելի է դուրս գալ միայն վիճակի բարելավումից հետո, առնվազն 24 ժամ ` չջերմելու պարագայում»,- նշված է Panorama.am-ին ուղարկված հարցման պատասխանում:

Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի թեստ է հանձնել և պատասխանը եղել է դրական։ Քովիդի պատճառով Փաշինյանը հեռավար մասնակցեց ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ 
 

Placeholder
2024 թ․-ին Հայաստանում արձանագրվել է Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 14 դեպք, ՀՀ ԱՆ