Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենի՝ հութիների կողմից վերահսկվող նահանգի վրա. Al Masirah
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիացիան հարվածներ են հասցրել Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող Հաջա նահանգի ուղղությամբ այն բանից հետո, երբ Եմենի հյուսիսում կառավարող «Անսար Ալլահ» (հութիներ) ռազմաքաղաքական շարժումը հայտարարել է Իսրայելին նոր հարվածներ հասցնելու մասին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հաղորդում է Եմենի Al Masirah հեռուստաալիքը:
Ավելի վաղ հութիները հայտնել էին, որ գերձայնային հրթիռով հարձակվել են Իսրայելի ռազմաօդային ուժերի բազայի վրա, որը գտնվում է երկրի հարավում՝ Նեգև անապատում։