Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են փոփոխություններ մտցնել իրենց տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր գտնվելու կանոններում։ Այս մասին հայտարարել են երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Բաքուն հիշեցրել է, որ Ռուսաստանը հունվարի 1-ից կնվազեցնի օտարերկրացիների գտնվելու տևողությունը մինչև 90 օր:
«Ռուսական կողմի կիրառած նոր կանոնները և երկրում օտարերկրացիների գտնվելու տևողության հետ կապված պահանջների խստացումը դիտարկվում են առաջին հերթին Ադրբեջանի քաղաքացիների իրավունքների համատեքստում։ Ինչպես արտաքին քաղաքական բոլոր հարցերում, այնպես էլ ադրբեջանական կողմը ժամանակավոր կեցության և միգրացիայի հարցերում ելնելու է հավասարության և փոխադարձության սկզբունքներից։
Առաջիկա օրերին նախատեսվում է փոփոխություններ կատարել Ադրբեջանի տարածքում ՌԴ քաղաքացիների ժամանակավոր գտնվելու կանոններում»,- մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։