Զելենսկին ու Ալիևը քննարկել են ադրբեջանական ինքնաթիռի կործանման դեպքը
Քաղաքական
18:06 28/12/2024
Աշխարհ

Զելենսկին ու Ալիևը քննարկել են ադրբեջանական ինքնաթիռի կործանման դեպքը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղազախստանում AZAL մարդատար ինքնաթիռի կործանումը։ Այդ մասին հայտնվել է Զելենսկին իր Telegram ալիքում։

«Ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և իմ ցավակցությունն եմ հայտնել նրան և Ադրբեջանի ժողովրդին սարսափելի վթարի կապակցությամբ։ Այժմ առանցքային առաջնահերթությունը մանրակրկիտ հետաքննությունն է, որը կտա իրականում տեղի ունեցածի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները»,- ասվում է հրապարակման մեջ։

«Ռուսաստանը պետք է հստակ բացատրություններ տա և դադարեցնի ապատեղեկատվություն տարածելը։ Լուսանկարներն ու տեսանյութերը հստակ ցույց են տալիս ինքնաթիռի վնասված մասը, մասնավորապես՝ անցքերը, որոնք շատ են հիշեցնում ՀՕՊ հրթիռային հարվածը»,- գրել է Զելենսկին Telegram-ում։

Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ Կիևը կաջակցի Բաքվին ստեղծված իրավիճակում։

Placeholder
Զելենսկին ու Ալիևը քննարկել են ադրբեջանական ինքնաթիռի կործանման դեպքը