Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երեխաները բարձր են պահում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հոր՝ լեգենդար հրամանատար Գեղամ Գաբրիելյանի հիշատակը
Արցախցի երեխաները շարունակում են հաջողություններ գրանցել տարբեր մարզաձևերում։ «Բերդ» թերթը գրում է, որ ի հպարտություն Արցախի և Ասկերանի շրջանի փոքրիկ Խանցք գյուղի՝ օրերս Էրիկ և Էլիզաբեթ Գաբրիելյանները, մասնակցելով կարատեի և բասկետբոլի անհատական և թիմային մրցույթների, զբաղեցրել են առաջին հորիզոնականը։
«Երեխաները բարձր են պահում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հոր՝ լեգենդար հրամանատար Գեղամ Գաբրիելյանի հիշատակը։ Հերոս հոր արժանի զավակները անում են ամեն ինչ, որ միշտ վառ մնա իր ողջ կյանքը հայրենի սահմանների պաշտպանությանը նվիրած և թշնամու դեմ մինչև վերջին վայրկյանը կռիվ տված իրենց հոր պատիվը»,- գրված է թերթում։


