Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանում ապօրինի կալանավորված Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործն ուղարկվել է դատարան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը, ով ավելի քան մեկ տարի Բաքվի բանտում ապօրինի պահվում էր, ուղարկվել է դատարան։ Այս մասին ասված է Ադրբեջանի դատախազության և պետական անվտանգության ծառայության համատեղ հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ռուբեն Վարդանյանի գործով «հետաքննություն է անցկացվել ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների և Ադրբեջանի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ բազմաթիվ այլ հանցագործությունների փաստերով»։