Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կարեն Գրիգորյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին և դարձավ աշխարհի առաջնության մրցանակակիր
Արագ շախմատի աշխարհի առաջնությունում գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 11 և 12-րդ մրցափուլերում հաղթեց 2700-ից բարձր վարկանիշ ունեցող չինացի Վեյ Իին և ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, 13 հնարավորից վաստակեց 9 միավոր և բաժանեց 4-9-րդ տեղերը:
Մրցանակակիրներ դարձան նաև Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը, նրանք էլ վաստակեցին 8-ական միավոր:
Աշխարհի չեմպիոն դարձավ 18-ամյա ռուսաստանցի շախմատիստ Վոլոդար Մուրզինը, որն անպարտելի մնաց և վաստակեց 10 միավոր: Նա պատմության երկրորդ ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնն է: