Ինչպես լինել ոճային ու նորաձև 2025-ին. Ներկայացնում է հայ դիզայները
Օրվա թեմա
11:34 30/12/2024
Հայաստան

Ինչպես լինել ոճային ու նորաձև 2025-ին. Ներկայացնում է հայ դիզայները

Ինչպես դիմավորել Ամանորը, որպեսզի լինեք և ոճային, և համապատասխանեք տարվա թրենդներին։

«Տարվա գույներն են կանաչը, կարմիրը և տարվա հիթ շագանակագույնը»,-ինսթագրամի իր էջում ներկայացնում է  դիզայները Դիաննա Շատվերյանը։

Նա խորհուրդ է տալիս, հագուստ ընտրելիս ուշադրություն դարձնել մեկ թևանի տոպերին, զգեստներին, ուսերը բաց ու անհամաչափ կտրվածքներով հագուստներին։ Շատվերյանի խոսքով, կտորներից պետք է առաջնահերթույուն տալ ժանյակյա, մետաքսյա, թավշյա, թափանցիկ  ու ցանցավոր հագուստներին։

«Չենք մոռանում դրանց ավելացնել մեծ ու աչքի ընկնող աքսեսուարներ, որոնք ամբողջական կդարձնեն Ձեր տեսքը»,-նշում է հայ դիզայները։

Placeholder
Ինչպես լինել ոճային ու նորաձև 2025-ին. Ներկայացնում է հայ դիզայները