Օլիմպիական խաղերի մեդալակիրները ցնցված են մեդալի որակից
Սպորտ
18:30 30/12/2024
Աշխարհ

Օլիմպիական խաղերի մեդալակիրները ցնցված են մեդալի որակից

Ֆրանսիայի լողի հավաքականի կազմում Փարիզի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ Կլեման Սեկին և Յոան Նդոե-Բրուարը սոցիալական ցանցերում ցուցադրել են իրենց խաղերի մեդալները՝ քննադատելով դրանց որակը։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է  L’Équipe-ը ։

Սեկին և Նդոյե-Բրուարը բրոնզե մեդալ են նվաճել 4×100 մ լողի խառը փոխանցումավազքում (Սեկին լողացել է որակավորման փուլում):

Սեկին Instagram Stories բաժնում հրապարակել է մեդալի գունաթափված լուսանկարը մակագրելով՝ «կոկորդիլոսի կաշի»։

Նշվում է, որ Օլիմպիական խաղերից անմիջապես հետո ամերիկացի մարզիկները ևս դժգոհել էին  բրոնզե մեդալների որակից՝ սքեյթբորդիստ Նայջահ Հյուսթոնը, սուսերամարտիկ Նիկ Իտկինը և ռեգբիիստ Իլոնա Մահերը։ Կազմակերպիչները խոստացել են փոխարինել նրանց մեդալները, նշում է Daily Mail-ը։

 

Placeholder
Օլիմպիական խաղերի մեդալակիրները ցնցված են մեդալի որակից