Իլոն Մասկը «փոխել» է անունը
Աշխարհում
15:30 31/12/2024
Աշխարհ

Իլոն Մասկը «փոխել» է անունը

Ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկը փոխել է X սոցիալական ցանցի իր պրոֆիլի անունը՝ դառնալով «Kekius Maximus» և որպես իր պրոֆիլի ավատար դրել համացանցային կերպար Պեպե Գորտի նկարը։

Պեպե Գորտը, որը պատկերված է Մասկի պրոֆիլի լուսանկարում, հագած է հին հռոմեական լեգեոների կամ գլադիատորի համազգեստ և իր ձեռքերում պահում է խաղային վահանակը:

X սոցիալական ցանցի իր էջում ձեռնարկատերը չի հստակեցրել, թե արդյոք հետագայում կփոխի իր ավատարն ու պրոֆիլի անունը։


Placeholder
Իլոն Մասկը «փոխել» է անունը