Tesla մակնիշի մեքենան է պայթել Թրամփի հյուրանոցի մոտ
Աշխարհում
23:06 01/01/2025
Աշխարհ

Tesla մակնիշի մեքենան է պայթել Թրամփի հյուրանոցի մոտ

Լաս Վեգասում Դոնալդ Թրամփի հյուրանոցի մոտ բռնկվել և պայթել է Tesla Cybertruck-ը։ Դեպքի մասին հայտնում է Daily Mail-ը։

«Լաս Վեգասի Trump International հյուրանոցը տարհանվել է այն բանից հետո, երբ «Cybertruck»-ը պայթել է մուտքի դռների մոտ», -ասվում է գրառման մեջ:

Ինչպես նշում է պարբերականը, սոցցանցերում տարածված կադրերում երևում է, թե ինչպես է հյուրանոցի պտտվող դռների մոտ մեքենան բռնկվում, որից հետո պայթյունների ձայներ են լսվում։

Արդյունքում հյուրանոցի վերևում սև ծխի մեծ ամպ է բարձրացել։ Շենքում հրդեհի ազդանշանը է միացել։

Placeholder
Tesla մակնիշի մեքենան է պայթել Թրամփի հյուրանոցի մոտ