Զախարյանը պատրաստ է մասնակցել Իսպանիայի գավաթի առաջիկա խաղին
Աշխարհում
13:59 04/01/2025
Աշխարհ

Զախարյանը պատրաստ է մասնակցել Իսպանիայի գավաթի առաջիկա խաղին

Կիսապաշտպան Արսեն Զախարյանը  հունվարի 5-ին կարող է մասնակցել Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի՝ «Պոնֆերադինայի» հետ խաղին:

«Զախարյանը մարզվում է ընդհանուր խմբում բոլորի հետ և առանց սահմանափակումների։ Նա պատրաստ է կիրակի օրը խաղալ «Պոնֆերադինայի» դեմ։ Սակայն մարզում է լինելու, որից հետո մարզիչը կկողմնորոշվի մեկնարկային կազմի հարցում»,- «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում «Матч ТВ»-ն։

Զախարյանը մի շարք վնասվածքների պատճառով այս մրցաշրջանում ոչ մի հանդիպում չի անցկացրել թիմի կազմում։ Կիսապաշտպանը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել Մոսկվայի «Դինամոյից» 2023 թվականի ամռանը։

Placeholder
Զախարյանը պատրաստ է մասնակցել Իսպանիայի գավաթի առաջիկա խաղին