Իսրայելի հարվածները Գազայի հատվածում միայն կիրակի օրը առնվազն 88 մարդու կյանք են խլել
Քաղաքական
19:21 05/01/2025
Աշխարհ

Իսրայելի հարվածները Գազայի հատվածում միայն կիրակի օրը առնվազն 88 մարդու կյանք են խլել

Գազայի հատվածին վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 88 մարդ է զոհվել, 208-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ կիրակի օրը հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։

«Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական օկուպացիան Գազայի հատվածում հինգ ընտանիքների կոտորած է իրականացրել, ինչի հետևանքով 88-ը մահացել են, իսկ 208-ը վիրավորվել են հիվանդանոցներում»,- ասվում է հայտարարության մեջ:

Նախարարության տվյալներով՝ հակամարտության սկզբից Գազայի հատվածին իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 45805-ի, ավելի քան 109000 մարդ վիրավորվել է։

Placeholder
Իսրայելի հարվածները Գազայի հատվածում միայն կիրակի օրը առնվազն 88 մարդու կյանք են խլել