Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ԱՄՆ Օրեգոն նահանգի Կորվալիս քաղաքի մոտակայքում գտնվող վերգետնյա կամուրջը փլուզվել է, երբ բեռնատար գնացքը շարժվում էր դրա վրայով, կարբամիտով բեռնված մեկ վագոն ընկել է գետը, ոչ ոք չի տուժել։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ KPTV տեղական հեռուստաալիքն է այդ մասին տեղեկացրել՝ վկայակոչելով Portland & Western Railroad (PNWR) ներկայացուցչին։
«Կամուրջը փլուզվել է, երբ շաբաթ օրը բեռնատար գնացքը շարժվում էր նրա վրայով, ինչի հետևանքով կարբամիտով բեռնված վագոնն ընկել է Մերի գետը... PNWR-ի ներկայացուցիչը հաստատել է, որ 19 վագոնանոց գնացքը շարժվում էր երկաթուղային կամրջի վրայով, երբ այն փլուզվել է, սակայն տուժածներ չկան»,- ասվում է հեռուստաալիքի նյութում։
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կորվալիսի ոստիկանությունը բնակիչներին խնդրել է մինչև հետագա ծանուցում չմտնել գետը, քանի որ կարբամիտը կարող է հայտնվել ջրում: