Սնուփ Դոգի երևանյան համերգը չի կայանա, գումարը կվերադարձվի բյուջե. Ժաննա Անդրեասյան
Մշակույթ
12:34 08/01/2025
Հայաստան

Սնուփ Դոգի երևանյան համերգը չի կայանա, գումարը կվերադարձվի բյուջե. Ժաննա Անդրեասյան

Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի երևանյան համերգի համար տրամադրած գումարը պետք է վերադարձվի պետական բյուջե, քանի որ համերգը չի կայացել։   Ասուլիսում այս մասին ասաց  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով, համերգը կազմակերպող «Դոպինգ Սփեյս» ՍՊ ընկերությունն ամբողջ տարին բանակցել է, որ համերգը տեղի ունենա, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել են նախնական պայմանավորվածություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղի չեն ունեցել։

«Սա նշանակում է, որ պետք  է գործեն պայմանագրի դրույթները։ Նախատեսված ժամանակահատվածում, քանի որ համերգը չի կայացել,  մենք արդեն իսկ գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որպեսզի ամբողջ գումարը վերադարձվի պետական բյուջե ինչպես և նախատեսված էր»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մարզադաշտում պետք է տեղի ունենար Սնուփ Դոգի համերգը, որի կազմակերպման համար կառավարությունը 2 միլիարդ 318 միլիոն դրամ էր հատկացրել։

Placeholder
Սնուփ Դոգի երևանյան համերգը չի կայանա, գումարը կվերադարձվի բյուջե. Ժաննա Անդրեասյան