Թուրքիան և Սիրիայի նոր իշխանությունները կարող են լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնել
Քաղաքական
12:33 08/01/2025
Աշխարհ

Թուրքիան և Սիրիայի նոր իշխանությունները կարող են լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնել

Թուրքիայի և Սիրիայի զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություն կանցկացնեն Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) քուրդ զինյալների դեմ, եթե Արևմուտքը «նոր պահանջներ» առաջ քաշի։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ  այդ մասին գրում է թուրքական կառավարամետ Hürriyet թերթը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի ասել է, որ Անկարան վերջնագիր է ներկայացրել Սիրիայում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) քուրդ զինյալներին, եթե կոչերը անտեսվեն, ռազմական գործողությունը կարող է ակտուալ դառնալ։

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել է. Եթե PKK-ն վայր չդնի զենքերը, եթե շարունակի պնդել Սիրիայում մեկ այլ վարչակազմի ստեղծելու վրա, և եթե արևմտյան երկրներն այս ուղղությամբ պահանջներ ներկայացնեն, ապա սիրիական պետության հետ միասին լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնելն անխուսափելի կլինի»,-հայտնում է պարբերականը։

Հոդվածում չի հստակեցվում, թե Արևմուտքի ինչ պահանջներ կարող են քննարկվել։

Ըստ թերթի, Անկարան Սիրիայում ջանքեր է գործադրում ոչ նրա համար, որ ապահովի PKK-ի շարունակական գոյությունը»:

«Անկարան այժմ իրականացնում է պլան Ա, բայց պլան Բ-ն նույնպես սեղանին է»,- նշվում է հոդվածում։
 

Placeholder