Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրը (UEFA FOOTBALL DOCTOR EDUCATION PROGRAMME)։ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից։
«ՈՒԵՖԱ-ի բժշկական ծառայությունը, բարձր գնահատելով Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի բժշկական դեպարտամենտի վերջին տարիների գործունեությունը, բավարարել է վերջինիս առաջարկը և որոշում կայացրել 2025 թվականի ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը Երևանում անցկացնելու վերաբերյալ։
ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիրը երեք մասից բաղկացած ծրագիր է, որը կոչված է ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր 55 ասոցիացիաների բժիշկներին ուսուցանելու ժամանակակից ֆուտբոլային բժիշկից պահանջվող հիմնական հմտությունները: Ծրագիրն ընթանում է համակցված ուսուցման մեթոդով՝ զուգակցելով սեմինարները, որտեղ բժիշկները սովորում և կիրառում են տեխնիկան, առցանց էլեկտրոնային ուսուցման աջակցության հարթակի հետ, որը պարունակում է ուսուցողական տեսանյութեր, մասնակիցների գիտելիքների թեստեր և գործընթացի ուղեցույցներ:
ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագրի (FDEP) շրջանակում Հայաստան կժամանեն ՈՒԵՖԱ բժշկական կոմիտեի և բժշկական ծառայության ներկայացուցիչները, տարբեր եվրոպական հեղինակավոր համալսարանների պրոֆեսորներ և սպորտային բժշկության մասնագետներ, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի անդամ հանդիսացող բոլոր ֆուտբոլային ասոցիացիաների երկուական մասնակիցներ: Առաջին անգամ կինեզիստներին նույնպես հնարավորություն է տրվելու մասնակցել և ձեռք բերել գործնական հմտություններ։
Այս ծավալի նեղ մասնագիտական բժշկական համաեվրոպական կրթական միջոցառում Հայաստանում իրականացվելու է առաջին անգամ»,- ասվում է հաղորդագրությունում։