Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Առողջություն
17:12 09/01/2025
Հայաստան

Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։

5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել են: «Աստղիկ» ԲԿ-ի Ծննդօգնության և գինեկոլոգիական ծառայության թիմը կատարել է հրատապ գերձայնային հետազոտություն, արդյունքում հայտնաբերվել է երեխայի գլխի չափով մեծ միոմատոզ հանգույց:

Կենտրոնից հայտնում են, որ կինը հղիության ընթացքում հսկվել է, սակայն հանգույցը վտանգ չի ներկայացրել, սակայն ծննդաբերության ընթացքում, երբ արգանդը  սկսել է կրճատվել, միոմատոզ հանգույցը սկսել է աճել դեպի արգանդի խոռոչ:

Իրավիճակը բավականին բարդ է եղել, հարց է առաջացել` պահպանել արգանդը, թե հեռացնել: Սակայն ի վերջո ընդունվել է որոշուծ կատարել օրգանպահպանողական վիրահատություն:

 

Placeholder