Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Աշխարհում
11:47 09/01/2025
Աշխարհ

Փերիս Հելիթոնի տունն այրվել է

Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած հրդեհների  հետևանքով։

Խաղաղօվկիանոսյան ափամերձ մայրուղու տարածքում բռնկված հրդեհը ավերել է մի քանի տներ և ձեռնարկություններ՝ դրանք վերածելով մխացող փլատակների։

Փերիս Հիլթոնը կորցրել է իր սեփականություններից մեկը, սակայն ծովափնյա տունը նրա հիմնական բնակավայրը չի եղել։

TMZ-ն հայտնում է, որ Բիլի Կրիստալի, Յուջին Լևիի և Ջոն Գուդմանի տները նույնպես այրվել են:

Placeholder