Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Մշակույթ
11:49 10/01/2025
Հայաստան

Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը

Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։

«Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել !»,-գրել է դերասանն ու նկարահանման հրապարակից մի քանի լուսանկար տեղադրել ինսթագրամիր իր էջում։

Թե ում է մարմնավորում դերասանը, նա չի հայտնել ու ընդհանրապես, այլ փակագծեր չի բացել։ 

«Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտվել են։  Genetic production-ը սոցցանցերի իր էջերում հաճախ է լուսանկարներ հրապարակում նկարահանման հրապարակից, ետնաբեմից։ Վազգեն Սարգսյանին ֆիլմում մարմնավորումէ Խորեն Լևոնյանը։ Նախատեսված է, որ ֆիլմի պրեմիերան կկայանա 2025-ի մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձին։



Placeholder
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը