«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
Կրթություն, գիտություն
16:59 10/01/2025
Հայաստան

«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագիրը շարունակվում է. 3 հայտ մասնագիտական խմբի գնահատման արդյունքում կստանա դրամաշնորհային աջակցություն։

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, մրցույթի առանցքային նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը, արտասահմանյան առաջատար գրադարանների ֆոնդերի համալրումը հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող օտարալեզու հրատարակումներով։

Գրականության թեմատիկ ուղղվածություններն են՝
• Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը,
• Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը,
• պատմագրություն,
• հնագիտական ժառանգություն,
• հայկական հետքը և մշակութային ժառանգությունն աշխարհում,
• ուրարտագիտություն,
• դասական և ժամանակակից արժեքների միջազգայնացում:

Placeholder
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն