Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Իրավունք
12:27 10/01/2025
Աշխարհ

Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ

Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է կասկածյալին։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, ձերբակալվածի ինքնությունը չի հաղորդվում։ Չկա նաև հրկիզմանը տղամարդու մասնակցության պաշտոնական հաստատում։

Դեռևս հունվարի 7-ից սկսված Կալիֆոռնիայի ավերիչ անտառային հրդեհների հետևանքով զոհվածների թիվը, ըստ վերջին տվյալների, հասել է 10-ի: Դատաբժշկական փորձագետներն ասում են, որ հնարավոր է մահացածների թիվն ավելանա, բայց դա հայտնի կդառնա միայն փլատակների մաքրումից հետո:

Associated Press-ի փոխանցմամբ, Պալիսադես թաղամասում հրդեհը ոչնչացրել կամ վնասել է ավելի քան 10,000 կառույց: Գործակալության տվյալներով, ավերվել է հինգ եկեղեցի, սինագոգ, յոթ դպրոց, երկու գրադարան, խանութներ, բարեր, ռեստորաններ, բանկեր։

Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության (FEMA) տարածաշրջանային ադմինիստրատոր Ռոբերտ Ֆենթոն կրտսերը հայտնել է, որ 360,000 մարդու համար պարտադիր տարհանման հրամաններ են գործում:
 

Placeholder