Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և քարտեզագրման Copernicus ծառայության տվյալներին։
Երկրի վրա միջին գլոբալ ջերմաստիճանն առաջին անգամ 1,5°C-ով գերազանցել է նախաարդյունաբերական ժամանակահատվածի մակարդակը ։
Անցյալ տարի ձմեռը (դեկտեմբեր-փետրվար), գարունը (մարտ-մայիս) և ամառը (հունիս-օգոստոս) ռեկորդային տաք էին:
Նախորդ տարվա հուլիսի 22-ին Երկիր մոլորակի վրա գրանցվել է գլոբալ միջին օրական ջերմաստիճանի նոր ռեկորդ՝ 17,16°C։
Գիտնականների կանխատեսումների համաձայն՝ ընթացիկ տարին ամենաշոգը չի լինի, սակայն այն կլինի դիտարկման բոլոր ժամանակների լավագույն ռեկորդակիրների եռյակում։