«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Աշխարհում
17:01 11/01/2025
Աշխարհ

«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում

Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ Կորենյակոն իր Telegram ալիքում։ Նշվում է, որ ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկվայի ժամանակով ժամը 15:05-ից։

Վեստի.ռու-ի հաղորդմամբ, նա նշել է, որ պատճառը ուղևորների անվտանգության ապահովումն է, ինչը գլխավոր առաջնահերթությունն է։

Հունվարի 11-ի առավոտյան Ռոսավիացիայի մամուլի ծառայությունը հայտնել է Կազանի, Նիժնեկամսկի և Ուլյանովսկի օդանավակայանների ժամանակավոր փակման մասին։

Placeholder
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում