Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական գործակալությունը՝ հղում անելով հրշեջ ծառայությանը։
«Հրշեջների տվյալներով՝ Մոստ քաղաքի U Kojota ռեստորանում պայթել է պրոպան-բութանի բալոն, իսկ հետո շենքում հրդեհ է բռնկվել»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է հրապարակման մեջ։
Պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Եվս ութը վիրավորվել են, որոնցից վեցի վիճակը ծանր է։
Դեպքի վայրում աշխատում է 12 հրշեջ բրիգադ, ինչպես նաև բժիշկներ և ոստիկաններ, տուժածների ինքնությունը պարզվում է։