Զախարովան արձագանքել է Քեոսայանի կոմայի մասին ուկրաինական մամուլի հրապարակումներին
Քաղաքական
10:42 13/01/2025
Աշխարհ

Զախարովան արձագանքել է Քեոսայանի կոմայի մասին ուկրաինական մամուլի հրապարակումներին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի ալիքում պատասխանել է ուկրաինական լրատվամիջոցների այն հաղորդագրություններին, որոնք, նրա խոսքով, «կրծում են, ծամում, խեղդվում, հետ տալիս և նորից ծամում» ռեժիսոր Տիգրան Քեոսայանի կոմայի մասին լուրերը։

Ավելի վաղ «Russia Today» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել էր, որ նրա ամուսինը՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, կլինիկական մահ է ապրել և այժմ կոմայի մեջ է։

«Բանդերայի մեդիա ծառայողները արդեն հինգ օր է կրծում են Տիգրան Քեոսայանի կոմայի մասին լուրերը, ծամում, խեղդում, հետ տալիս ու նորից ծամում: Այս հրեշների համար ավելի ինքնաբացահայտիչ բան հնարավոր չէր հորինել, բայց ավելի զարմանալի է մեկ այլ բան՝ այս ամբողջ անաստված, գարշահոտ ինֆոկոյուղին, կարծես հրամանով, սկսել է արտասանել «կարմա» բառը»,- գրել է նա։

«Հրեաներ՝ քողարկված Դավիդի աստղերով, սինագոգներ չհաճախող, աթեիստ կաբալիստներ, ամեն դեպքում կարմիր թելերով կապած են, ենթադրաբար՝ քրիստոնյաները, չարախոսները և դժբախտության վրա ուրախացողները և ամեն տեսակ մնացածները, սկսեցին ճղճղալ այն մասին, ինչի մասին իսկական բուդդիստները միշտ լռում են՝ «կարմայի» մասին», -ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ ուկրաինական լրատվամիջոցները բացարձակապես լրջորեն, առանց կասկածի նշույլի քննարկում են կարմայի թեման՝ վաղուց դադարելով հոգալ, որ աներևակայելի հիմար տեսք ունեն և բացահայտում են իրենց տգիտությունը։

Placeholder
Զախարովան արձագանքել է Քեոսայանի կոմայի մասին ուկրաինական մամուլի հրապարակումներին