Տեղի ունեցավ Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների  բացման արարողությունը
Սպորտ
20:21 13/01/2025

Տեղի ունեցավ Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների բացման արարողությունը

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում տեղի ունեցավ Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների (բարձրագույն խումբ) բացման արարողությունը:

«Խաղերը կմեկնարկեն վաղը և տեղի կունենան ամեն օր՝ առանց հանգստյան օրերի: Խաղերի սկիզբը՝ ժամը 15:00-ին:

Տղամարդկանց առաջնության վիճակահանությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://chess-results.com/tnr1084310.aspx?lan=1&art=2»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Placeholder
Տեղի ունեցավ Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների բացման արարողությունը