Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո բուժզննում է անցել
Աշխարհում
22:11 13/01/2025
Աշխարհ

Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո բուժզննում է անցել

Իտալական «Ինտեր» ֆուտբոլային ակումբն իր էջում հայտնում է, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել:

Հետազոտության արդյունքում լուրջ մկանային վնասվածք չի հայտնաբերվել։ 35-ամյա ֆուտբոլիստը ձախ ազդրի մկանային խնդիր ունի։ Նրա վիճակը կգնահատվի ամենօրյա ռեժիմում։

Մխիթարյանը վնասվածքի պատճառով  բաց էր թողել «Վենեցիայի»  հետ հանդիպումը, որում «Ինտերը» հաղթել էր 1:0 հաշվով։

Placeholder
Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո բուժզննում է անցել