Պակիստանում գերմանական հետախուզության աշխատակցին մահացած են գտել
Քաղաքական
14:00 13/01/2025
Աշխարհ

Պակիստանում գերմանական հետախուզության աշխատակցին մահացած են գտել

Պակիստանում Գերմանիայի դեսպանատան աշխատակցին, որը աշխատում էր Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունում (BND), Իսլամաբադում գտնվող իր բնակարանում մահացած են գտել։ Այդ մասին հայտնում է Bild պարբերականը։

«Գերմանացի դիվանագետն անհետացել է Պակիստանում, և երկու օր անց դեսպանատան աշխատակիցները նրան մահացած են գտել Իսլամաբադում գտնվող իր բնակարանում: Ըստ Bild-ի՝ Թոմաս Բ.-ն աշխատել է դեսպանատանը, բայց ոչ թե Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունում, այլ դաշնային հետախուզության ծառայությունում»,-գրում է տաբլոիդը։

Թոմաս Բ.-ն երկու օր չի ներկայացել դեսպանատուն և չի պատասխանել զանգերին, ուստի գործընկերները գնացել են նրա տուն, որտեղ նրան գտել են մահացած: Նշվում է, որ նա ապրել է քաղաքի հատուկ պահպանվող տարածքում, որտեղ գտնվում են բազմաթիվ դիվանագետների բնակարաններ։

Ըստ Bild-ի Մահացածը սրտի հետ կապված խնդիրներ ուներ, որոնք կարող էին նրա մահվան պատճառ լինել։ Թոմաս Բ.-ն 3,5 տարի աշխատել է որպես դեսպանատան խորհրդական:

«Ցավոք, մենք ստիպված ենք հաստատել մեր գործընկերոջ մահը»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել են Գերմանիայի ԱԳՆ-ից։

Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել դեպքը: Bild-ը գրում է, որ մահացածը երկար տարիներ աշխատել է հետախուզության համար և համարվում էր փորձառու աշխատակից։
 

Placeholder
Պակիստանում գերմանական հետախուզության աշխատակցին մահացած են գտել