Գլենդելի քաղաքապետը կոչ է արել կազմ ու պատրաստ լինել
Աշխարհում
15:27 14/01/2025
Աշխարհ

Գլենդելի քաղաքապետը կոչ է արել կազմ ու պատրաստ լինել

Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը տեսաուղերձով դիմել է քաղաքաի բնակիչներին՝ տեղեկացնելով, որ արտակարգ իրավիճակների մակարդակը 3-րդից բարձրացել է 2-րդ մակարդակի՝ այս գիշեր, ժամը 22-ից մինչև առավոտյան 10-ը սպասվող ուժեղ քամու պատճառով, ինչը մեծացնում է հոսանքի անջատումների, տապալված ծառերի և անտառային հրդեհների վտանգը:

«Ի՞նչ է պետք անել.

• Լիցքավորեք ձեր սարքերը:
• Պատրաստեք առաջին անհրաժեշտության պայուսակ:
• Ստուգեք միմյանց»,-նշել է Գլենդելի հայ քաղաքապետը։

Placeholder
Գլենդելի քաղաքապետը կոչ է արել կազմ ու պատրաստ լինել