Երևանը Վաշինգտոնի գործընկերը կարող է լինել միայն «կրտսեր» նախածանցով. Սլուցկի
Քաղաքական
17:45 14/01/2025
Հայաստան

Երևանը Վաշինգտոնի գործընկերը կարող է լինել միայն «կրտսեր» նախածանցով. Սլուցկի

Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացումը նվեր է ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենից։  NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։

Նրա խոսքով, Երևանը Վաշինգտոնի գործընկերը կարող է լինել միայն «կրտսեր» նախածանցով։

«Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության զարգացումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է. Բայց այլոց փորձից ելնելով հասկանում ենք, որ Երևանը Վաշինգտոնի գործընկերը կարող է լինել միայն «կրտսեր» նախածանցով և բացառապես ամերիկյան կանոններով։ Դա ավելի շատ այդ ընկերությունն «ընդդեմ» է։ Իսկ թե ում դեմ է, նույնպես պարզ է։  Եվս մեկ «նվեր» հեռացող Բայդենի վարչակազմից»,-ասել է Սլուցկին։

Placeholder
Երևանը Վաշինգտոնի գործընկերը կարող է լինել միայն «կրտսեր» նախածանցով. Սլուցկի