Այս պահին բանակցությունները տանում ենք միջուկային անվտանգության և ատոմային  էներգետիկայի ոլորտ․ Էնթոնի Բլինքեն
Քաղաքական
22:42 14/01/2025

Այս պահին բանակցությունները տանում ենք միջուկային անվտանգության և ատոմային էներգետիկայի ոլորտ․ Էնթոնի Բլինքեն

Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման համատեքստում ստեղծվում է   ԱՄՆ-ի հետ Հայաստանի ռազմավարական գործընկերության հանձնաժողով։ Այս մասին հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Վաշինգտոնում Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում։

Հիշեցնենք, որ այս պահին  Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրում են  Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։

«Հանձնաժողովը մեզ հնարավորություն է տալու մեր փոխգործակցությունը մի շարք կարևոր ուղղություններով ընդլայնելու համար՝  տնտեսական, անվտանգության, պաշտպանության , ժողովրդավարության, արդարադատության, ներառականության  և միջանձնյա հարաբերությունների։ Այս ուղղութուններից  յուրաքանչյուրը լինելու է մեր հարաբերությունների առանցքում։ Այս տարիների ընթացքում մի շարք ուղղություններով արդեն համագործակցություն եղել է, մասնավորապես՝ տնտեսական։ Համագործակցությունը տնտեսությունների միջև արձանագրվել է էներգետիկայի ոլորտում։ Այս պահին բանակցությունները տանում ենք միջուկային անվտանգության և ատոմային  էներգետիկայի ոլորտ, ինչն ընդգծում է համատեղ  հանձնառություններ՝ չտարածման մասով։  Մասնավորապես, ատոմային անվտանգության տիրույթում նոր հարթակներ ստեղծելու երկու երկրների համագործակցության համար՝ և՛ միջուկային էներգիայի, և՛ գիտության, և՛  տեխնոլոգիաների ուղղությամբ»,- ասաց Բլինքենը։

Նա նաև ընդգծեց, որ համագործակցելու են անվտանգության ոլորտում։
 
 

Placeholder
Այս պահին բանակցությունները տանում ենք միջուկային անվտանգության և ատոմային էներգետիկայի ոլորտ․ Էնթոնի Բլինքեն