ՀՀ-ում քայլափոխի ոչ մասնագետ մարդիկ ներակումներ են անում, ֆիլերներ, բոտոքս և այլն․ Վարդանյան
Առողջություն
20:28 14/01/2025
Հայաստան

ՀՀ-ում քայլափոխի ոչ մասնագետ մարդիկ ներակումներ են անում, ֆիլերներ, բոտոքս և այլն․ Վարդանյան

«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․

«Այսօր ԱՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հնչած  (տեսահոլովակը քոմենտների բաժնում) կոսմետոլոգիական ծառայությունների վերահսկողության  և դրան հարակից հարցերի վերաբերյալ ներկայացնում եմ պարզաբանում.
   Կապել կոսմետոլոգիական գործունեության վերահսկողությունը  նրա հետ, որ  2025թ.-ից այլևս «անժամկետ» լիցենզիաները փոխվում են ժամկետայինի՝   « հինգ տարի» ժամկետով,  ընդամենը բառախաղ է, բացատրեմ, նախ լիցենզիայի  փոփոխվող պահանջներն ու պայմանները կազմակերպություններն առանց դրա էլ  պարտավոր են կատարել, իսկ դրա հսկողությունը իրականացնում է համապատասխան տեսչական մարմինը: Ի  հավելում դրան արձանագրենք, որ  լիցոնզիան ընդանենը միջավայրի  մինիմալ պահանջ/պայմաննրն է պարտադրում, որը որոկյալ մասնագիտական  աշխատանքի  նախասկիզբն է:

Լրագրողի հարցը տեղին էր, այո , Երևանում և այլ տարծքներում բազմաթիվ «կոսմետալոգիա»  կոչվող կենտրոններում առանց լիցենզիայի իրականացնում են ներարկումներ, ներմաշկային միջամտություններ, կիրառում են սարքեր, որոնց ազդեցությունը, աշխատանքի որակավորումը  ՀՀ-ում բացակայում է:

Հենց չլիցենզավորված ներարկումներ իրականացնողների հետ պայքարի  հարցին պետք է պատասխանի լիազոր մարմինը և մտահոգվի հեպատիտ B, C, ՄԻԱՎ-ի անկառավարելի տարածվածության ռիսկի համար, սակայն այդ մասով պատասխան չհնչեց, շրջանցվեց իրական խնդիրը:

Հայտնում են, որ «խստացվել  են լիցենզիայի պահանջները», կրկնում եմ, լիցենզիան ընդամենը  միջավայրի ձևավորման խնդիրն է լուծում, մինչև հիմա հստակեցված չէ ամբողջական, թե  որ՞ կոսմետոլոգիական միջամտություննեը, պրոցեդուրաներն են բուժական կոսմետոլոգիա համարվում՝ որը էսթետիկ:

Եվ առհասարակ, խնդիրը նրանումն է, որ որպես լիազոր մարմին, ՀՀ առողջապահության նախարարություն՝ ինչպե՞ս եք պայքարելու չլիցենզավորված կոսմետոլոգիական ծառայություններ  իրականացնողների դեմ:

Ինչ վերաբերվում է լիցենզիաների կասեցնելուն, ապա այն օրենքով սահմանված նորմ է և կիրառվում է անհիշելի ժամանակներից: Հավելեմ, որ դա դադարեցում չէ, այլ կասեցում, որը կարող տևել օրինակ՝ 1 կամ 2 ամիս:Սա այն գործիքը չէ, որ կարգավորի ոլորտը:

Շատ հմտորեն շրջանցվեց «չգրանցված դեղերի» կիրառումը կոսմետալոգիայում հարցը: Այն որ չգրանցված դեղերը ամենուրեք են օգտագործվում կոսմետալոգիայում և ավելին ասեմ՝ դրանք փիառի կոմպոնենտ են հանդիսանում, դա անհերքելի է: Բայց այս խնդիրը ո՞նց կարող է մտահոգել մի թիմի, որանք հիմնահատակ խառնել են դեղերի շուկան՝ հանուն սեփական բիզնեսների բարգավաճման:
Շատ լավ հարց հնչեց ՝ կոսմետոլոգիական ծառայություններ իրականացնող անձնակազմը պետք է ունենա՞  բժշկական կրթություն, պարտադիր է այդ կրթությունը:

Այո, պարտադիր է բուժական կոսմետոլոգիայի համար, սակայն նորից եմ կրկնում՝ ՀՀ-ում քայլափոխի  ոչ մասնագետ մարդիկ ներակումներ են անում, ֆիլերներ, բոտոքս և այլն:

Առաջարկ.
Ցանկանու՞մ եք իրականում կոսմետոլոգիական ծառայությունները կարգավորել, սկսեք ձեզանից, կատարեք ինքնամոնիտորինգ, ասել կուզեմ անկեղծորեն արձանագրեք  դուք՝ ձեր թիմի անդամները, ու՞մ մոտ եք գնում կոսմետիկ ներարկումների, այդ անձիք բժշկական կրթությաուն ունե՞ն:
Ինքնամոնիտորինգի  արդյունքները ներկայացրեք ձեր ղեկավարությանը՝ Նիկոլ Փաշինյանին։  

Բոլորդ կհասկանաք, որ անհույս է, ոչինչի փոխվի....

Հ.Գ. Հասկանալի է, որ ըստ էության ոչինչ չի փոխվելու: Բայց գոնե ուշադիր եղեք ձեր գերատեսչությունից դուրս եկող գրավոր պատասխանների նկատմամբ և մազահեռացումը՝ էպիլացիան մի ներկայացրեք որպես բժշկական  միջամտություն և որ պատադիր պետք է բժշկական  կրթությամբ անձը այն իրականացնի:

Գոնե գոյություն ունեցող  սակավ իրավական ակտերի ամրագրածը մի՛ հերքեք:
Ես եմ ամանչում...»։

Placeholder
ՀՀ-ում քայլափոխի ոչ մասնագետ մարդիկ ներակումներ են անում, ֆիլերներ, բոտոքս և այլն․ Վարդանյան